Gegham Bagrazyan.
ՀՈԱԿ-ը աղբահանության իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար կնքել է պայմանագիր փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ 1 800 000 գումարի չափով 2021թ-ի հոկտեմբերին, բայց աշխատանքների մի մասն է ավարտել, և չի կազմվել ակտ, չեն ներկայացրել հաշիվ ապրանքագիր, չնայած մենք կանխավճար ենք փոխանցել 2021-ի հոկտեմբերին 900 000դրամ, խնդրում եմ օգնեք․ կարո՞ղ են արդյոք 2022թ-ի փետրվարին հաշիվ ներկայացնել՝ մատակարարման ամսաթիվը 2021թ-ի դեկտեմբերով, և ի՞նչ չափով կարող ենք ծախսագրել 2021թ-ով։
Եթե մատակարարման ամսաթիվը նշված է 2021 դեկտեմբեր ամսվա մեջ, ապա ամբողջ գումարը պետք է ծախսագրեք 2021թ համար, բայց պետք է դեկտեմբեր ամսվա հաշվետվությունները ուղղեք։
Բարև Ձեզ։ Կանխավճար կատարելը կապ չունի, կարեւոր է ծառայության մատուցման պահը։ Եթե ծառայությունների ինչ որ փուլ ավարտվել է 2021-ին, կարող են հաշիվ դուրս գրել 2021-ով։ Ակտի առկայությունը ցանկալի է:
Պետք է հաշիվ դուրս գրեն, և ակտ կազմեք:
Այո, կարող եք հաշիվ դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվը նշելով ձեր ուզած օրը։