Ինքնարժեքից ցածր գին

Ռոման․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Վաճառում է միս: Արդյո՞ք իրավունք ունի ինքնարժեքից պակաս վաճառել միսը, եթե այո, ապա ո՞ր դեպքերում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով`
1) համարվում է, որ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ԱԱՀ-ի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման գործարքների իրական արժեքից (առանց ԱԱՀ-ի), բացառությամբ՝
ա. օրենքով սահմանված դեպքերում հրապարակային սակարկության միջոցով իրականացվող գործարքների,
բ. ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում.
2) գործարքի իրական արժեքի որոշման համար սույն կետում նշված առաջնահերթությամբ հիմք է ընդունվում՝
ա. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույն ապրանքի մատակարարման, նույն աշխատանքի կատարման կամ նույն ծառայության մատուցման դեպքում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը կամ
բ. համեմատելի հանգամանքներում տվյալ հարկ վճարողի կողմից համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ ԱԱՀ-ով հարկման բազան, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում համանման ապրանքի մատակարարման, համանման աշխատանքի կատարման կամ համանման ծառայության մատուցման դեպքերում որպես ԱԱՀ-ով հարկման բազա հիմք ընդունվող մեծությունը:
Սույն կետի կիրառության իմաստով՝ նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների համեմատելի հանգամանքները որոշվում են համապատասխան գործարքի կատարման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նույն կամ համանման ապրանքի մատակարարման, նույն կամ համանման աշխատանքի կատարման կամ նույն կամ համանման ծառայության մատուցման գործարքների հիման վրա:

Tigran

 Իրավունք ունեք ինքնարժեքից պակաս վաճառել ոչ ավելի 20 տոկոսի չափով,