Արդյո՞ք առաջանում են հարկեր

Հասմիկ.

Բարի երեկո: Եթե ֆիզիկական անձը նվիրատվությամբ ստացել է երկու հողակտոր, նշանակությունը` բնակելի: Առաջինը ստացել է 2015թ, երկրորդը 2021թ: 2022թ հողակտորներից մեկը նվրատվություն անելուց, ինչպես նաև երկրորդ հողակտորը վաճառելուց հետո, ֆիզիկական անձի մոտ հարկ առաջանու՞մ է: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանգեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ֆիզիկական անձի մոտ հարկ չի առաջանում: Հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները նվազեցվող եկամուտներ են համարվում:

Ալլա

ՀՕ Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)  
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները: 
16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Սույն կետի կիրառության իմաստով գույք ձեռք բերել չի համարվում գույքի՝ ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը։
38) հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները. Գործում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով ստացվող եկամուտների նկատմամբ