Ի՞նչ հարկեր կառաջանան

Մարինա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` եթե ՀԿ 2021թ.-ին ավանդ է ներդրել, ի՞նչ հարկային պարտականություններ են դրանից առաջանում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շահութահարկի պարտավորություններ են առաջանում, որը պետք է ներկայացվի շահութահարկի հաշվարկով:

Ալլա

Ավանդի տոկոսները ձեզ համար համարվելու են հարկման օբյեկտ և քանի որ ՀԿ գործում են ընդհանուր հարկման դաշտում, սակայն մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում, այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում: Վճարելու եք միայն շահութահարկ և ներկայացնելու եք տարեկան շահութահարկի հաշվարկ։

Մարինա

Շնորհակալ եմ արձագանքի համար։
Շահութահարկի վճարման ժամկետը կրկին ապրիլի 20 է՞։

Tigran

Այո։

Լիլիթ

Մի հարց ունեմ,եթե մեքենա է գնել և հկ_ ի բալանսում է նստած,էլի պետք է ցույց տանք