Մայրության նպաստ

Էլեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը հղի է և աշխատում է դեռ, նա ի՞նչ գումար պետք է ստանա հղիության 7-րդ ամսում և ի՞նչ թղթեր պետք է ներկայացվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզաննա

Աշխատողը պետք է ստանա հղիության և ծննդաբերության նպաստ, որի հաշվարկման և վճարման համար պարտադիր պիտի գործատուին ներկայացնի բուժհաստատության կողմից տրամադրվող անաշխատունակության թերթիկը։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Աշխատակիցը պետք է գործատուին ներկայացնի անաշխատունակության թերթիկը, որում նշված է լինում հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբն ու ավարտը, հետևաբար արձակուրդը սկսվելուն պես նա չի կարող վարձատրվել որպես աշխատող անձ, նրա համար պետք է հաշվարկվի մայրության նպաստ։ Արձակուրդն ավարտվելուց հետո նա կարող է վերադառնալ աշխատանքի, եթե չի ցանկանում գնալ երեխայի խնամքի արձակուրդ, սակայն չի ստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ։

Tigran

Աշխատակիցը պետք է գործատուին ներկայացնի անաշխատունակության թերթիկը, որը տալիս է իրեն բուժհաստատությունը, դրանում նշված ժամկետի հիման վրա կատարվում է մայրության նպաստի հաշվարկը, իսկ վճարման հարցերը ըստ սահմանված կարգի: