Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Շնորհակալություն:
Դա կոչվում է կանոնադրական կապիտալի ավելացում նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին։ Պետք է պետ ռեգիստրով դա արվի, հիմնադրի որոշման հիման վրա։
Այս դեպքում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն չի առաջանում: Սակայն հիմնադիրը կայացնում է այդ մասին գրավոր որոշում:
Շնորհակալություն
Խնդրում եմ կոնկրետ հոդվածը նշել, և արդյո՞ք դա վերաբերվում է նաև ՍՊԸ-ներին: