Աննա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասել` անհատական և իրավական ակտերի տարբերությունը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասել` անհատական և իրավական ակտերի տարբերությունը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իրավական ակտերի 3 տեսակ կա՝ նորմատիվ, լոկալ ու անհատական: Անհատական ակտը վերաբերում է կոնկրետ ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձին, շեշտվում է, թե ում է կոնկրետ վերաբերում: Սահմանադրությունը, օրենքները ու այլ ակտերը ևս իրավական ակտեր են, այն լայն ակտերի շրջանակին վերաբերող հասկացություն է: Նորմատիվ իրավական ակտեր մասնավոր հատվածում ընդունվել չեն կարող, միայն կամ լոկալ կամ անհատական:
Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ)։ Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը։ Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ։ Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաեւ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը, նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում։ Անհատական կամ լոկալ ակտերը օրենսդրության բաղադրամաս չեն կազմում, նորմատիվ-իրավական ակտերում սահմանվում են համապարտադիր վարքագծի ընդհանուր կանոններ,և այս ակտերը կազմում են օրենսդրությունը։ Բոլոր նորմատիվ ակտերը բաժանվում են օրենքների և ենթաօրենսդրական ակտերի։ Օրենքներն օրենսդիր մարմնի կողմից ընդունված, բարձրագույն իրավական ուժով օժտված նորմատիվ ակտերն են, և բոլոր այլ իրավական ակտերը պետք է բխեն օրենքներից և չհակասեն դրանց։