Արամ․
Սույն որոշմամբ սահմանվում է, որ “այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս”:
Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։
Նախապես շնորհակալություն։
Փաստաթղթեր պետք չէ, ուղղակի տարվա վերջում գնահատում եք ձեր դեբիտորական պարտքերը ըստ այդ որոշման կետերի և ըստ ժամկետանց դառնալու օրերի ստեղծում եք պահուստ համապատասխան տոկոսներով,
դտ 714 կտ 223 Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումներ:
Պահուստ (պահուստաֆոնդ) ձևավորվելու համար, այդ ամսին պետք է դրույթներ ամրագրել ընկերության կամ կազմակերպության կանոնադրությունում,որից հետո արդեն ընկերության լիազոր մարմնի որոշման հիման վրա սահմանել թե երբվանից է այն վարվում, ձևակերպումները՝ հատկացումներ/օգտագործում ըստ հաշվային պլանի: