Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե գլխավոր մասնագետին վերապաված բաժնի պետի պարտականությունների համար ցանկանում ենք վարձատրել աշխատավարձի տարբերությունը /ինչքա՞ն դրույքաչափ է ստացվում կցված գլխավոր մասնագետին/: Խնդրում եմ օգնեք` ո՞նց ձևակերպեմ վարձատրության հրամանը:
Տալիս եք հավելավճար կամ լրավճար բաժնի պետի պարտականությունները կատարելու համար, իսկ չափը որոշում եք ինքներդ։
Այսինքն` աշխատավարձի տարբերությունը դա լրավճա՞րն է:
Կարո՞ղ ենք հրամանը ձևակերպել տալ լրավճար՝ վարձատրելով աշխատավարձերի տարբերությունը:
Կարող եք հրամանով ձևակերպել և տալ լրավճար, չափը արդեն դուք որոշեք:
Խոսքս պետական համակարգին է վերաբերվում: Գործատուն պարտավորվում է վճարել: Նույն ձև տալիս ենք հրաման լրավճարի մասով:
Պետական համակարգում կարող է տրվել և լրավճար, և պարգևատրում: Լրավճարը դա աշխատավարձերի տարբերությունը չի, այլ լրացուցիչ վարձատրություն հենց, օրինակ` նման դեպքերի համար: Որ տարբերակն էլ կիրառեք, վարձատրության օրենքին չի հակասելու:
Կներեք` կարո՞ղ եմ հղումը հրամանի համար հիմք վերցնել աշ. օրենսգրքի 188 հոդվածը լրացուցիչ աշխատանքների կատարման համար: Թե՞ ուրիշ հոդված էլ կա: Շատ շնորհակալություն:
Հղում տվեք և 188-ի և 178-ի համպատասխան մասերին, քանի որ լրավճարի հարցը վարձատրության օրենքով չի կարգավորվում,իսկ ԱՕ-ն նման դեպքերում կիրառելի է նաև պետական համակարգի մասով ևս:
Շնորհակալություն շատ։
Կներեք, իսկ հավելավճար վարձատրության օրենքով կարգավորվու՞մ է։
Այո, կարգավորվում է ու այս դեպքին չի վերաբերում։
Կարո՞ղ եմ լրավճարի փոխարեն հավելավճար գրել հրամանում։
Ոչ, այս դեպքին չի վերաբերում:
Հրամանագրեք և վճարեք լրավճար բաժնի պետի պարտականությունները կատարելու համար։