Արտոնագրային վճարի վերաբերյալ

Վանա.

Հարգելի կոլեգաներ, նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Հարցս հետևյալն է, խոսակցություններ են հնչում 6 000 000 շրջանառությունը չգերազանցողների վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է վճարեն արտոնագրային վճար, փորձում եմ ինչ որ հիմնավորող կամ հաստատող բան գտնել, չի ստացվում, խնդրում եմ արձագանքել, եթե տեղեկացված եք: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Վանա։ Համաձայն Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքի, ֆիզ.անձի արտոնագրային վճար վճարող համարվելու համար՝
1.տարեկան համախառն եկամուտը չպետք է գերազանցի 2500000 դրամը,
2.նախորդ օրացուցային տարվա որևէ պահի դրությամբ չի հանդիսացել Ա/Ձ,
3.չի օգտագործում այլ անձանց աշխատուժը կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական այլ անձանց վճարովի ծառայությունները (աշխատանքները)
4.իրականացնում է գործունեություն, որը համապատասխանում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009թ.-ի փետրվարի 2-ի N 28-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում ընդգրկված գործունեության տեսակներից որևիցե մեկին։
Այլ, ավելի նոր տեղեկություն, արտոնագրային վճարների մասին ես չունեմ։

Agvan

Բարև ձեզ, կուզենայի իմանալ, արդյո՞ք կահույքի արտադրությունը կարող է համարվել ձեր նշած 4-րդ կետին համապատասխանող, եթե իմ տարեկան համախառն եկամուտը չի գերազանցում 2,5 միլիոն դրամը, երբևէ ԱՁ չեմ եղել և չունեմ ու չեմ նախատեսում ունենալ վարձու աշխատողներ: Շնորհակալություն: