Լուսինե.
Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Նախ հարցը հետևյալն է` օգոստոսը ո՞նց եք ստացել ամբողջությամբ։ Ձեզ հասնում է 5 ամսվա հասանելիք արձակուրդային, այսինքն` եթե վերցնենք միջինը պայմանականորեն 180000 դրամ, վերջնահաշվարկը կստացվի 180000/21*8,3=71140 դրամ:
Սեպտեմբերի սկզբին դուք պետք է ստանայիք միայն օգոստոս ամսվա, ոչ թե ամբողջ աշխատավարձը, այլ այնքան օրերինը, որքան աշխատել եք: Վերջնահաշվարկ պետք է ստանաք 7 օրվա հաշվով, որը կկազմի180000/21*7=60000 դրամ:
180000/21*7=60000