Արմեն․
Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Կազմեք երթուղային թերթիկ, որը համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե պահպանված են ՀՕ Հոդված 55.Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը -ի պայմանները:
Եթե շահութահարկի դաշտում եք գործում ու պայմանագրով վառելիքի ծախսը կազմակերպության հաշվին է, ապա աշխատանքային ժամերի երթուղային թերթիկների հիման վրա ծախսագրումները կատարեք:
Եթե տնօրենն իր անձնական ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով տվել է կազմակերպությանը, արդյո՞ք՝