Մարինե․
Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն իր վերադասից թուլտվություն է խնդրում գրավոր տեսքով 2022թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը երեխայի խնամքի արձակուրդից, համաձայն վերադասի գրավոր թույլտվության տրվու՞մ է հրաման պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու մասին:
Այո, պարտադիր պետք է իրավական ակտ /հրաման/, որի հիման աշխատողը ընդունվում է աշխատանքի, որում պետք է արտացոլված լինեն ԱՕ Հոդված 84-ով նախատեսված կետերը:
Կներեք` հարցս ճիշտ չեմ ձևակերպել, պայմանագրային հիմունքներով ուղղակի գլխավոր հաստիք ենք պահում: Չի փոխարինում ոչ ոքի: Հաստիքացուցակում ընդգրկված հաստիք չէ: Ուղղակի պայմանագրային հիմունքով ենք վերցնում: Տրվու՞մ է հրաման:
Եթե ուզում եք ասել քաղիրավական պայմանագրով եք ընդունում, ուրեմն պետք չէ հրաման։
Քաղիրավական պայմանագրով կարո՞ղ ենք գլխավոր մասնագետ վերցնել:
Այո, պարտադիր տրվում է հրաման:
Կներեք` հարցս ճիշտ չեմ ձևակերպել, պայմանագրային հիմունքներով ուղղակի գլխավոր հաստիք ենք պահում: Չի փոխարինում ոչ ոքի: Հաստիքացուցակում ընդգրկված հաստիք չէ: Ուղղակի պայմանագրային հիմունքով ենք վերցնում: Տրվու՞մ է հրաման:
Կարող եք պայմանագրով աշխատող ընդունել, սակայն պետք է անպայման նշել ժամկետի ավարտը ու հանգամանքը: