Տիգրան.
Բարև ձեզ։ Բացել եմ ԱՁ, ասացին հարկայինում, որ օնլայն պիտի գրանցվեմ, էնտեղ էլ նշեմ ԱՁ-ի ձևը, ոնց հասկացա իմը միկրոն է։ Հիմա հարց. որտեղ պետք է գրանցվեմ օնլայն տարբերակով, մեկ էլ, բանկային հաշիվ պետք է ստեղծե՞մ, հետո նոր գրանցվեմ, թե՞ գրանցվելուց հետո։
Շնորհակալություն
ԱՁ բացելուց հետո, ավտոմատ կերպով դուք ստանում եք հարկային կոդ, դուք պետք է ունենաք ID քարտ, էլեկտրոնային ստորագրություն ստանաք, որպեսզի կարողանաք գրանցումներ կատարել հարկային էլեկտրոնային համակարգում, ընտրեք հարկային դաշտը, գրանցեք ՀԴՄ, ուղարկեք հաշվարկներ, իսկ բանկային հաշիվը կարող եք հետո բացել։ Խորհուրդ կտամ դիմեք հաշվապահի օգնության։
Պարզապես դիմեք հաշվապահի :
Ավելի լավ է այդ ամենը ապահովեք մասնագետի օգնությամբ: Չեմ կարող ասել, որ հարկման համակարգում կարող եք գործել: Որևէ հարկման համակարգում գործելու հայտարարություն տալու ձեր ժամկետը գրանցումից հաշված 20 օրն է:
Իսկ որտեղի՞ց գտնեմ այսպիսի բաներով զբաղվող մասնագետի:
Դա մենք ենք հարցերին պատասխանողները և ոչ միայն, այս կայքը հենց այդպիսի հարթակ է: Ամեն մի պատասխանող այստեղ առանձին անհատ է, ես հաշվապահական գրասենյակներին խիստ վերապահումներով եմ վերաբերում:
Դա հաշվապահի գործ է, և շատ հանգիստ կարող եք դիմել, պայմանավորվել, նշեք ձեր գործունեության տեսակը։
Այս հարթակը օգնում է որոշ հարցերի պատասխաններ գտնել, որոնք օրենքում մի փոքր խուճուճ են, իսկ ձեր տարբերակը հաշվապահության ամբողջական հարց է, որը կլուծի մասնագետը, կարող եք դիմել, կհամագործակցենք: