Ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում

Էլեն․

Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Միանշանակ՝ ոչ /միայն կազմակերպության լուծարման դեպքում/: Իսկ դուք կարող եք ազատվել միայն Ձեր սեփական դիմումի համաձայն:

Էլեն

Իսկ ի՞նչ քայլերի պետք է դիմեմ: Գործատուն նշում է աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 2.2 ենթակետը, որով մինչև երեխայի մեկ տարին լրանալը պետք է ներկայանայի աշխատանքի կամ դիմում գրեի։

Ալլա

ԱՕ Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի` մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Last edited 2 տարի առաջ by Ալլա
Էլեն

2.2 կետում նշված է “արձակուրդում չգտնվող անձի”, բայց ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Տվյալ կետը սրա մասին է չէ՞` խնամքի արձակուրդում գտնվելու մասին։

Tigran

Այո, ճիշտ եք հասկացել, իսկ զգուշացումը անպայման է նման դեպքերում:

Էլեն

Շնորհակալ եմ: