Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:
Անհատույց վարձակալության մի տվեք, գոնե փոքր գումարով:
Ինչու՞
Շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն պարբերությունում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:
Վարձատու ընկերությունը միկրո համակարգում է աշխատում:
Ինչու ուղիղ կարգով չեք ձևակերպում վարձատվությունը, կասկածի առիթ եք տալու:
Եկամտային հարկը կառաջանա, երբ որ կինը վարձակալության կհանձնի այլ կազմակերպությանը, որը և որպես հարկային գործակալ այդ եկամտային հարկը կվճարի։
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի անհատույց օգտագործման հանձնելու դեպքում փոխատու ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ելնելով (հաշվի առնելով հաշվետու տարում շենքի անհատույց օգտագործման փաստացի ժամանակահատվածը), և շահութահարկով հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շենքի ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր:
Այս օրենքը միայն հարկման ընդհանուր դաշտի համա՞ր է գործում, և ինձ հետաքրքրում էր` նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ։
Այո, եթե ֆիզ. անձի չի տրվելու, ապա հարկային գործակալը հանդիսանալու է ում տրվելու է վարձակալությամբ, 10տոկոս: Եթե գումար չնշվի, կադաստրային արժեքի 2.5 տոկոսը պետք է տարեկան վճարեք: