Մելինե.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը հողի հարկի և գույքահարկի հաշվետվություն պետք է ներկայացնի մինչև դեկտեմբերի 1-ը, թե՞ միայն վճարում է այդ գումարը: Եթե կարող եք` հղում տվեք: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մելինե.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը հողի հարկի և գույքահարկի հաշվետվություն պետք է ներկայացնի մինչև դեկտեմբերի 1-ը, թե՞ միայն վճարում է այդ գումարը: Եթե կարող եք` հղում տվեք: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կազմակերպությունը հողի հարկի և գույքահարկի հաշվետվություն չի ներկայացնում, այդ պարտավորությունների մասին տվյալները պետք է վերցնեք համայնքից: 2021-ից այդ հարկերը միացյալ են:
ՀՕ Հոդված 233.Տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը
3. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկի գումարները, և հաշվարկված անշարժ գույքի հարկի գումարների վերաբերյալ տեղեկությունները մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքի տեսանելի տեղում և (կամ) տեղադրում են իրենց էլեկտրոնային կայքերում: Հաշվառող մարմինները կարող են նաև սույն մասում նշված ժամկետում անշարժ գույքի հարկ վճարողներին ներկայացնել անշարժ գույքի հարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում ուղարկել փոստով կամ հանձնել առձեռն):
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում տեղեկություն չփակցնելը կամ ծանուցագիր չներկայացնելը անշարժ գույքի հարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:
5. Անշարժ գույքի հարկ վճարողներն անշարժ գույքի հարկի գծով իրենց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք կամ տեղեկություններ ստանալու նպատակով կարող են դիմել հաշվառող մարմիններին: Հաշվառող մարմինները նշված տեղեկանքները կամ տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Այսինքն` հաշվետվություն չենք ներկայացնում, միայն տեղեկանքը վերցնում ենք եւ վճարու՞մ։ Իսկ վերջնաժամկետը ե՞րբ է։
Այո, մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Iսկ եթե ՍՊԸ-ն 2019-ին, 2020-ին ունեցել է գերավճար և հաշվետվություն չի ներկայացրել, հիմա պետք է ներկայացնի՞, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է լրացնի, կխնդրեմ լրացման ձև նշեք։
Այո, հաշվետվություն չեք ներկայացնելու: