Հիվանդաթերթիկի հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ: Աշխատակիցը միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ-ում աշխատում է գործարքային պայմանագրով: 01.10.2021-05.10.2021-ը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ինչպե՞ս պեք է հաշվարկվի բյուլետենը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:Գործարքայինը կապ չունի տվյալ դեպքում:Մնացածը արդեն ըստ հաշվարկման կարգի:

Ալլա

Եթե ի նկատի ունեք ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանք կատարողի համար, ապա իրեն չի հասնում նպաստ, եթե ի նկատի ունեք վարձատրության ձևը գործարքային, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: