Հղիության բյուլետեն արձակուրդի ընթացքում

Լաուրա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, աշխատակիցը գտնվում է արձակուրդի մեջ, նաև ներկայացրել է հղիության բյուլետեն։ Կարո՞ղ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպել, սակայն արձակուրդից հետկանչ պետք է կատարեք ու հետագայում կարող եք չօգտագործված օրերը տրամադրել։

Լաուրա

Կարո՞ղ եմ ձևակերպել հղիության և ծննդաբերության արձակուրդ, այնուհետև երկարաձգել համապատասխան օրերի քանակով, որոնք չեն օգտագործվել բյուլետենի պատճառով։

Ալլա

ԱՕ Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3)կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Tigran

Կարող եք, սակայն հաշվի առեք ԱՕ 167-րդ հոդվածի դրույթները:

Ալլա

Պարտավոր եք ձևակերպել հղիության և ծննդաբերության արձակուրդը այն օրերի համար ինչ նշված է թերթիկում։

Լաուրա

Շնորհակալություն))

Karine

Այո, ձևակերպեք հղիության արձակուրդը, իսկ ամենամյա արձակուրդի մնացած օրերը կտրամադրեք հետո։