Հաստիքի կրճատում

Աննա.

Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող եք 04.12.21-ի օրվանից ազատման դիմումը գրել: Ծանուցելը հաստիքի կրճատման հիմքով ըստ օրենքի պարտադիր է` 2 ամիս առաջ, իսկ փոխհատուցում ասելով ի՞նչ նկատի ունեք, արձակման նպաստ չեն տա չծանուցման դեպքում:

Ալլա

ԱՕ Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Հոդված 115.Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 111-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը:
Հոդված 129.Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Ներսես

Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել
Այո կարող եք:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում
Գործատուն պետք է ծանուցի երկու ամիս առաջ: Փոխհատուցում հասնում է, պետք է կատարվի վերջնահաշվարկ:

Հերմինե

Երեխայի խնամքի արձակուրդը վերջանալու հաջորդ աշխատանքային օրը աշխատողը կարող է գրել ազատման դիմում, իսկ կրճատումը գործատուի կողմից պետք է ծանուցվի համապատասխան ժամանակահատվածում, չծանուցելու դեպքում կվճարի օրենքով սահմանված կարգով տույժ:

Աննա

Անչափ շնորհակալ եմ սպառիչ պատասխանների համար։

Էլինա

ծանուցման 2 ամիս ժամկետը չպահմանելու դեպքում գործատուն պիտի վճարի տույժ, ԱՕ 115 հոդվածի համաձայն , բայց ծանուցում ստանալը պարտադիր է ։
2. Սույն հոդվածի 1-ին, 1.1-ին մասերով, ինչպես նաև սույն օրենսգրքի  93-րդ հոդվածի 1-ին  և  111-րդ հոդվածի 2-րդ  մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանքծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: