ՔԻՊ եկամտի արտացոլում

Նառա.

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների եկամուտի գումարը եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացվում է հաշվեգրմա՞ն մեթոդով, թե՞ վճարման:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Հարգելի Նառա, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով, այսինքն՝ արտացոլվում է վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում։

Ռուզաննա

Քաղիրավական պայմանագրերի դեպքում եկամտի գումարը ներկայացնում եք այն ամսվա եկ. հարկի հաշվարկում, որ ամսում, որ վճարումը կատարել եք, այսինքն` դրամարկղային մեթոդով։ Նայեք ՀՕ-ի 142 հոդվածի 3-րդ կետը։

Նարա

Հարգելի Ռուզաննա, շնորհակալություն պատասխանի համար:

Tigran

Դրամարկղային մեթոդով:

Karine

Վճարման ամսով՝ դրամարկղային մեթոդին համապատասխան։