Սամվել.
Բարև ձեզ:
Ես ՀԿ ունեմ և գրանցելուց հետո ներկայացրել եմ հետևյալ հաշվետվությունները: Այս պահին գտնվում եմ դադարի մեջ, բայց ցանկանում եմ վերաբացել, կնշե՞ք` ինչ հաշիվներ պետք է ներկայացնեմ վերսկսելու և բանկային հաշիվ կամ քարտ բացելու համար:
246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության
251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության
240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի
207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին
Վերսկսելու համար 207 ձևը պետք է ներկայացնեք,իսկ բանկային հաշիվ կամ քարտ բացելու համար արդեն տվյալ բանկից կասեն թե դրա համար ինչ փաստաթղթեր ներկայացնեք::