Սերոժ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արտահաստիքային աշխատանքը դա ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանքն է, թե՞ դա ևս աշխատանքային պայմանագրով (աշխատանքային օրենսգրքով) կարգավորվող իրավահարաբերություն է։ Եվ եթե աշխատանքային օրենսգրքով է նախատեսված, ապա ո՞ր հոդվածով։ Շնորհակալ եմ։
Հարցը պարզ չեք գրել: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի աշխատանքային պայմանագրով և իր հաստիքից բացի կատարում է այլ աշխատանք կարող եք ավելացնել պայմանագրի կետերը: Կարող եք նաև կնքել ծառ.մատուցման պայմանագիր դա կախված է ինչ աշխատանքի մասին է խոսքը:
Այո, արտահաստիքային աշխատանքը դա ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա աշխատանքն է, աշխատանքային օրենսգրքով նախատեսված չէ:
Աշխատանքային օրենսգրքով այդպիսի կարգավորում չկա։
Դա կարող է լինել ինչպես աշխատանքային պայմանագրով, այնպես էլ քաղպայմանագրով, իսկ օրենսդրության մեջ արտահաստիքային հասկացողություն չկա: