Չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության դիմում

Անի․

Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Օրենքի մասին տեղյակ չլինելը արդարացում չի համարվում: Անհասկանալի էր, թե ինչպե՞ս հաշիվները ծախս ցույց տալը կամ ավելի մանրամասնեք հարցը:

Ալլա

Օրենքի չիմանալը չի ազատում հարկային պարտավորություններից։ Հաշիվները ծախս չի լինում, դրանք եկամուտ են։ 16մլն դրամի 16,67տոկոսը պետք է վճարեք որպես ԱԱՀ իրեն տույժ տուգանքով։ Եվ պետք է ԱԱՀ հաշվարկները ներկայացնեք։ Կարող եք բողոքարկել, բայց դա իմ իմանալով արդյունք չի տա, օրենքով է նախատեսված։

Ներսես

Այո, տեղյակ չլինելը հիմք չէ:

Արա

Այո, դա խնդիր է, քանի որ օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից, հավանաբար լուծում կլինի ձեզ համար հարկային հաշվով ապրանք գնելը, որպեսզի այն համարվի ծախս:

Անի

Բարև Ձեզ: Շնոորհակալություն Ձեր պատասխանների համար, հարգելի Արա: Մենք մի քանի խոշոր դուրս գրված հաշիվները եթե չեղյալ հայտարարենք, կմնա մոտ 5 մլն կարգի հաշիվ, եթե հարկային հաշվով ապրանք գնենք, հնարավո՞ր է օգտակար մի բան լինի: