Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի:
1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու:
2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։
Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։
1․ Եթե Երևան քաղաքում է լինելու,ապա պետք է գործեք շրջհարկի համակարգում,միկրոբիզնեսի համակարգում գործել չեք կարող, 5 տոկոս է շրջհարկը,հանած 4 տոկոս անմիջական ու հիմնավոր ծախսերի գումարները:ՀԴՄ պետք է ունենաք: Ամսեկան պետք է վճարեք նաև 5 000 շահութահարկ, 5 000 սոցվճար, դրոշմանիշային վճար՝ ելնելով տարեկան շրջանառությունից:
2․ Տիկնիկների վարձույթը այլ գործունեություն է, ևս հարկվելու է 5 տոկոսով:
3․ տարածքի վարձակալությունը պետք է ամրագրված լինի պայմանագրով ու արտացոլվելու է եկամտային հարկի հաշվարկում:
4․ Ա/ձ գրանցվելու համար 3 000 դրամ է պետտուրքը:
5․ Պետք է կամ ինքներդ ներկայացնեք հարկային հաշվետվությունները կամ որևէ լիազորված անձի միջոցով, էլեկտրոնային եղանակով:
Տիգրան ջան, տիկնիկների արտադրությունը և վարձակալությունը ո՞ր տողում պետք է գրել՝ ծառայություն, թե՞ արտադրություն։ Եվ տարածքի վարձակալության 10%-ը յուրաքանչյուր ամսվա հաշվետվության մեջ պե՞տք է ներառենք և վճարենք, թե՞ ամսական վճարում ենք, բայց տարեկանի մեջ ենք գրում։
Տիկնիկների արտադրությունը նշում եք արտադրության տողում, իսկ վարձակալությունը այլ եկամուտների տողում:
Տարածքի վարձակալության 10%-ը յուրաքանչյուր ամսվա եկամտայինի հաշվետվության մեջ պետք է ներառեք և վճարեք, այո, տարեկան անձնավորվածով էլ պետք է ներկայացնեք:
Այդ տարեկան անձնավորված հաշվետվությունը ո՞ր ձևն է։ Իսկ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տարեկան տեղեկությունն էլ պետք է տանք, թե՞ ոչ, որտեղ գրվում է վարձատուի տվյալները:
Այո, տարեկան մեկ անգամ բացվածքով պետք է ներկայացնեք վարձատու անձի տվյալները, մինչև ապրիլի 20-ը:
Եթե ունեք առևտուր, ապա կլինի շրջանառության հարկ, եռամսյակը մեկ կտաք շրջհարկի հաշվետվություն 5%, եթե ունեք աշխատող ամսեկան եկամտային հարկ /22%, 3,5% սոց․ վճար, դրոշմանիշային վճար/կվճարեք ու վարձակալության 10% այդտեղ կնշեք և կվճարեք, տարեվերջում կտաք տարեկան հաշվետվությու և քանի ամիս որ աշխատել եք այդքան ամսվա համար կվճարեք 5 000-ական շահութահարկ և եթե սոցվճարող եք 5 000-ական սոցվճար ամեն ամսվա համար, ամսական ՀԴՄ սպասարկման վճար։
Քանի որ դուք զբաղվելու եք և առևտրով , և արտադրությամբ և վարձակալությամբ, պետք է գործեք շրջհարկի դաշտում։ Ես խորհուրդ կտամ անպայման վարեք առանձին հաշվառում / ունենաք հաշվապահ, եթե չունեք/, որպեսզի ճիշտ վճարեք հարկերը ըստ գործունեության տեսակների, քանի որ առևտրի համար պետք է վճարեք 1,5 տոկոս, վարձակալության համար 10 տոկոս, իսկ արտադրության համար 3,5 տոկոս։ Տարածքը, եթե վարձակալելու եք ֆիզ անձից , ապա տաս տոկոս եկամտային հարկ պետք է վճարեք և ցույց տաք եկամտային հարկի հաշվարկի մեջ, չմոռանաք նաև ԱՁ ամսական 5000դրամ շահութահարկը և 5000 դրամ սոցվճարը, նաև տարեկան դրաշմանիշային։ Եթե կունենաք աշխատող նաև, աշխատողների գծով հարկեր և հաշվարկներ։ Հարցերի համար կարող եք գրել անձնականով։
Նախ սկսենք նրանից, թե որտեղ է գործելու Ա/Ձ-ն՝ Երևանում, թե մարզում: Եթե Երևանում է գործելու կարող է աշխատել շրջ հարկով, որը վճարելու եք եռամսյակը մեկ:Ամեն ամիս վճարելու եք նաև յուր.աշխատողի համար եկ. հարկ, սոց վճար և դրոշմ. վճար՝ կախված գրանցված աշխատավարձի չափից, դրոշմ վճար Ա/Ձ-ի համար տարեկան կտրվածքով՝կախված շրջանառությունից:Այս դեպքում նաև որպես հարկային գործակալ Ձեր նշած 10%-ն եք վճարելու: Եթե մարզում է գործելու, ապա կարող եք աշխատել միկրո համակարգում; Այս դեպքում կվճարեք միայն աշխատողների համար եկ. հարկ(ամսեկան 5000դր) սոց վճար և դրոշմ. վճար՝ կախված գրանցված աշխատավարձի չափից և դրոշմ վճար Ա/Ձ-ի համար տարեկան կտրվածքով՝կախված շրջանառությունից:
Քանի որ առևտրային գործունեությամբ է նաև ԱՁ-ն զբաղվելու պետք է նշել գործունեության իրականացման վայրը:
Եթե Երևան քաղաքում է կամ առևտրի իրականացման վայրում /շուկայում՝ օրինակ Տաշիր, Դալմա մոլ…/ չի կարող միկրոյի համակարգում աշխատել:
Երևան քաղաքից դուրս աշխատելու դեպքում կարող է հարկման ռեժիմ նշել միկրո, շրջանառության հարկ:
Շրջհարկով աշխատելու դեպքում դիմացի կողմից ումից որ պարագաներ եք ձեռք բերելու պարտադրեք, որ հաշիվ դուրս գրեն, որպեսզի ծախս ունենաք, ծախս հիմնավորող փաստաթղթեր չունենալու դեպքում վճարելու եք 5% հարկ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար:
Նշված 2. գործունեության տեսակը համարվում է ծառայություն հարկվելու է 5% դրույքաչափով: Տարածքի վարձակալության համար ամեն ամիս եկամտային հարկի հաշվարկ է ուղարկվելու և վարձակալության գումարի 10% վճարվելու է: Շրջանառության հարկով աշխատելու դեպքում ամեն եռամսյակ շրջհարկի հաշվարկ է ուղարկվելու, եկամտային հարկի հաշվարկը ամեն ամիս է:
Պետք է աշխատեք շրջհարկի դաշտում վաճառք 5 տոկոս, նվազեցումը ձեռքբերման 4 տոկոսը, ունենաք հդմ: Դիմեք հաշվապահի:
Բոլոր պարագաներում ավելի ճիշտ է աշխատել շրջ հարկով, վճարել 5.000 դրամ եկամտային հարկ, 5.000 դրամ սոց. վճար, 1,5-5 տոկոս շրջանառության հարկ, ներկայացնել եռամսյակային հաշվետվություն, իսկ տարածքի վարձակալության դիմաց դուք պիտի գանձեք տարածքի տիրոջից 10 տոկոս եկամտային հարկ ու վճարեք բյուջե:
Հարգելի հաշվապահներ, միգուցե ես եմ հարցը սխալ հասկացել, բայց էս մարդու համար 100 000-ը ծախսա, ի՞նչ 10%, ինքն է տարածքը վարձակալելու, ոչ թե տալու է վարձակալության, որ մի հատ էլ 10% հարկ տա։