Բարև բոլորին։ Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված գործատուի համար, երբ նա չի վճարել աշխատավարձ սահմանված ժամկետից շուրջ մեկ տարի 10 ամիս:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև բոլորին։ Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված գործատուի համար, երբ նա չի վճարել աշխատավարձ սահմանված ժամկետից շուրջ մեկ տարի 10 ամիս:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:
ԱՕ Հոդված 198.Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը
1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
2. Գործատուի սնանկ ճանաչվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի հաշվարկումը դադարեցվում է սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի կայացման պահից:
Նախատեսված է վարչական պատասխանատվություն “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 169.8 հոդվածով, ըստ որի նախատեսված է տուգանք չվճարած կամ ուշ վճարած աշխատավարձի մեկ քարրորդի չափով: