Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի.

Բարև ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է մինչև օգոստոսի 30-ը, բայց ծրագրով հոկտեմբերի 1-ին ենք ազատել աշխատանքից, ապա ո՞ր ամսվա եկամտայինում պետք է արտացոլենք վերջնահաշվարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Պետք է արտացոլեք հոկտեմբերի եկամտային հարկի հաշվարկում։

Նաիրա

Եթե ծրագիր ասելով նկատի ունեք TAX SERVICE-ը, ապա պիտի ներառեք հոկտեմբերի հաշվետվության մեջ, որը մինչև նոյեմբերի 20-ն է ենթակա հանձնման:

Ալլա

Եթե վերջնահաշվարկը կատարվել է հոկտեմբերի 1-ին, ուրեմն հոկտեմբերի եկամտայինի հաշվարկի մեջ կերևա վերջնահաշվարկը։ Բա այդ դեպքում ստացվում է սեպտեմբեր ամսին բացակա ե՞ք դրել։

Knarik

Օգոստոս ամսվա եկամտայինում պետք է արտացոլվի վերջնահաշվարկը:

Tigran

Հոկտեմբերի հաշվարկում, քանի որ վճարել եք հոկտեմբերին:

Անահիտ

Վերջնահաշվարկը պետք է ներառեք օգոստոսի հաշվետվության մեջ: Ազատման հայտի ամսաթիվը կարող եք փոխել:

Սյուզի

Այսինքն՝ նույն աշխատողի համար նոր ազատման հայտ լրացնե՞մ։ Իսկ փոխելու դեպքում ՞ինչոր խնդիր՝ տուգանք, տույժ չի լինի:

Արա

Անկախ այն հանգամանքից, թե երբ եք դուք վճարում վերջնահաշվարկը, դուք պիտի վերջնահաշվարկը ցույց տաք ազատման ամսվա եկամտային հարկի հաշվարկում, այսինքն՝ հոկտեմբերին, քանի որ հաջորդող ամիսներին ծրագիրը թույլ չի տալիս այն արտացոլել: