Վերջնահաշվարկ

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. եթե աշխատակիցն աշխատել է 21 օր և ազատվել աշխատանքից, նրա վերջնահաշվարկի համար ինչպե՞ս միջին աշխատավարձը հիմք ընդունեմ, եթե նախորդ ամիսներին աշխատավարձ չի եղել: Ես կարծիքներ կարդացի, որ նույնիսկ եթե 1 օր աշխատած լինի, հասնում է վերջնահաշվարկ, այդ դեպքում ի՞նչ թիվ վերցնեմ որպես միջին աշխատավարձ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վերցնում եք իր հաշվարկային աշխատավարձը:

Էմիլի

Միայն քաղիրավական հիմքունքով աշխատողներին չի հասնում վերջնահաշվարկ: Վերցնում եք տվյալ ամսվա աշխատավարձը և դրա հիման վրա հաշվարկում:

Ալլա

Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

Արա

Այս դեպքում միջին աշխատավարձ չկա, հաշվեք աշխատած ժամերը ու վճարեք ըստ աշխատած ժամերի քանակից, իսկ միջին ժամային աշխատավարձի հաշվարկելու համար հաշվարկեք հիմք ընդունելով աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը: