Գոհար.
Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, չի կարող, դա դիտվում է որպես անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվել, կարդացեք ձեր համապատասխան օրենքում, զինվորական հասկացությունը վերաբերում է տարբեր ծառայողներին:
Տարբեր ծառայողներ ասելով ի՞նչ հասկանամ, կոնկրետ տարանջատում կա ովքե՞ր կարող են զբաղվել և ովքեր՝ ոչ:
Զինծառայողներ են համարվում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:
1. Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից։
2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`
1) անհատ ձեռնարկատեր լինելը.
2) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.
3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը։
Շնորհակալություն։
Ոչ, չի կարող:
Այդ հարցի պատասխանը առկա է Զինվորական ծառայության մասին ՀՀ օրենքում, պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասին ՀՀ օրենքում, ըստ որոնց, զինվորական ծառայողները ու ընդհանրապես պետական ծառայողները իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից։ Այլ պետական աշխատողները կարող են (օրինակ` ուսուցիչները, բժիշկները, գրադանավարները, դաստիարակները):