Նպաստի հաշվարկ կորոնավիրուսի դեպքում

Քրիստինե.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Ոչ, 100 %-ով չի վճարվում։ Անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80 %-ից: Սկզբում հաշվարկելու են միջին ամսական աշխատավարձը (որը նույնպես կարող է պակաս լինել Ձեր աշխատավարձից) և դրա 80 %-ից կատարեն անաշխատունակության 14 օրվա նպաստի հաշվարկը։

Ալլա

Ոչ թե 14 օրացուցային օրվա համար, այլ 14 օրվա մեջ ընկնող աշխատանքային օրերի համար։

Tigran

Այո, կվճարվեք բոլոր օրերի համար:

Արա

Առաջին օրվա համար չեք վճարվելու, հաջորդ չորս օրվա համար վճարվելու եք գործատուի հաշվին, մնացած օրերի համար պետության հաշվին

Անահիտ

Կորոնովիրուսով հիվանդանալը ոչ մի արտոնություն չի տալիս հիվանդության նպաստի հաշվարկման համար, նույն 80%-ով պետք է հաշվարկը արվի:

Ներսես

Հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով, միջին ամասկանի 80 տոկոսից է կատարվելու հաշվարկը:

Փառանձեմ

Բարև Ձեզ: Ներողություն եմ խնդրում հարցս էստեղ ձևակերպելու համար:
Խնդրում եմ` ասեք, եթե չեմ ներկայացել բյուլետենի համար, միայն ունեմ ՊՇՌ թեստի դրական պատասխանը, բացակայել եմ 14 օր, որևէ փոխհատուցում հնարավոր չէ՞։

Last edited 3 տարի առաջ by Փառանձեմ