Մայրության նպաստ

Լիաննա.

Բարև ձեզ: Եթե 20.09.2021թ. ամսաթվով հղին գնում է ֆիզ. արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում գումարը 90 500 դր. աշխատավարձի դեպքում, և ե՞րբ է փոխանցվում գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Եթե աշխատակիցը այլ եկամուտ չի ունեցել, 90 500 դրամը իր կեղտոտ աշխատավարձն է, և 12 ամիս աշխատել է, ապա 90500/30.4*140=416776, հանում ենք 22 տոկոս եկամտային հարկը և ստանում 325 085 դրամ վճարման ենթակա գումարը։ Սա մոտավոր հաշվարկ է, քանի որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը լիարժեք չէ։ Ի դեպ, եթե նորմալ աշխատաժամանակով աշխատանք է, ապա աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձից։
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Ալլա

Գումարը փոխանցվում է մոտակա վճարվելիք աշխատավարձի հետ, իսկ հաշվարկի հետ կապված կարող եք առաջնորդվել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի Հոդված 22.Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգով

Tigran

Նպաստը պետք է ստանաք ամենաուշը մինչև 15.10:

Արա

Միջին աշխատավարձը հաշվարկվում է մեկ տարվա ստացած աշխատավարձերը բաժանած 12, ստանալով միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4 ու բազմապատկվում է 140։ Գումարը ստացվում է սոցապում համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց ու հաստատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում