Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե արձակուրդայինի գումարը կեղտոտ կազմում է 89 000դրամ, այդ դեպքում դրոշմանիշային վճար ևս պահվու՞մ է, քանի որ եկամտային և սոց. վճար հանելուց 68 000 դրամից պակաս է լինում, թե՞ դա արձակուրդայինին չի վերաբերվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարը պահվում է ամսվա ընթացքում աշխատողի համար հաշվարկված բոլոր վճարների հանրագումարից (բացի անաշխատունակության նպաստից): Եթե այդ ամիս միայն արձակուրդային է եղել, ապա, այո, արձակուրդայինից պահվում է 1 500 դրամ դրոշմանիշային վճար։ Տվյալ դեպքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը վերաբերում է միջին ամսական աշխատավարձի հաշվարկին, բայց Դուք արդեն հաշվարկել եք արձակուրդային գումարը։

Մելինե

Տվյալ ամսում կա նաև աշխատավարձ, այդ դեպքում կարո՞ղ եմ միայն աշխատավարձից պահել, արձակուրդայինից ոչ:

Մարիաննա

Կարող եք պահել աշխատավարձից, եթե գումարը բավականացնի, բայց հաշվարկը կատարեք ընդհանուր գումարից։

Tigran

Այս դեպքում դրոշմանիշայինը պետք է պահեք արձակուրդայինի գումարից:

Ներսես

Այո, տվյալ դեպքում դրոշմանիշայինը պետք է պահվի արձակուրդայինից:

Արա

Դրոշմանիշային վճար բոլոր դեպքերում պահվումէ, եթե աշխատավարձը բարձր է 68.000 դրամից պահվում է աշխատողից, եթե ցածր` ապա գործատուից:

Հերմինե

Այո, պահվում է, բայց վճարում է գործատուն։