Ուսումնական պրակտիկա

Մարինե.

Բարև Ձեզ:Արդյո՞ք ուսումնական պրակտիկան վճարվում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Համաձայն 16 փետրվարի 2010 թ. ՀՀ ՊԵԿ թիվ 2 պաշտոնական պարզաբանման
 Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կողմից կազմակերպություններում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողները չեն դիտվում որպես չձևակերպված աշխատողներ և այդ ուսանողների համար ու նրանց կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն կատարվում, եթե1) բարձրագույն ուսումնական հաստատության և կազմակերպության միջև կնքվում է գրավոր պայմանագիր տվյալ կազմակերպությունում ուսումնական պրակտիկա անցնելու մասին.
2) ուսումնական պրակտիկան չի վերաբերում հետբուհական (ինտերնատուրա, օրդինատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա և այլն) ուսուցմանը:

Tigran

Վճարվում է միայն այս դեպքում.  Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Մարինե

Եթե աշխատողը մասնակցելու է մագիստրատուրայում անցնող իր մեկամսյա պրակտիկան՝ այդ դեպքում գործատուն վճարելու՞ է աշխատավարձը։

Մարինե

Հարգելի Գրիգորյան, շնորհակալ եմ պատասխանի համար, կարո՞ղ եք պարզաբանել՝ հավելումը ի՞նչ առումով։ Նախապես շնորհակալ եմ։

Karine

Ոչ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կողմից կազմակերպություններում ուսումնական պրակտիկան չի վարձատրվում։