Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի.

Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։
Արձակուրդայինը վճարվում է արձակուրդ գնալուց առնվազն երեք օր առաջ ամբողջությամբ, բայց հաշվեգրվում է ըստ ամիսների, և ցույց է տրվում եկամտային հաշվարկի մեջ ըստ ամիսների հաշվեգրված գումարների։
Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։
Չվճարվող արձակուրդի համար պետք է գրանցման հայտ ներկայացնեք որտեղ պետք է նշվի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը։
Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Քանի որ անաշխատունակության նպաստը գրանցվում է դրամարկղային մեթոդով, այսինքն՝ որ ամսվա մեջ վճարեցիք այդ ամսվա եկամտայինի հաշվարկում այն ցույց եք տալիս, նշելով բյուլետենում գտնվելու ժամանակահատվածը։

Tigran

1. Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը հունիս ամսվա եկամտայինի մեջ պետք է նշել, այո, միանգամից ամբողջ գումարն է վճարվում։ 3. Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, ապա պետք է երևա այն ամսվա եկամտայինում, երբ վճարվել է բյուլետենի գումարը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Սյուզի։ Արձակուրդային գումարը վճարվում է ամբողջությամբ արձակուրդ գնալուց 3 օր առաջ, բայց եկամտային հարկի հաշվարկում արտացոլվում է ամեն ամսվան բաժին ընկնող մասով։ Չվճարվող արձակուրդը եկամտային հարկի հաշվարկում արտացոլվում է միայն տվյալ աշխատողի աշխատած ժամերը պակաս գրելով և չվճարվող արձակուրդի հայտ ներկայացնելով։ Անաշխատունակության նպաստը արտացոլվում է այն ամսվա եկամտային հարկի հաշվարկում, որ ամսին վճարել եք նպաստը։

Ներսես

Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ

  1. Ամեն ամսվան բաժին ընկնողը առանձին պետք է ցույց տաք: Այո, ամբողջ գումարը պետք է վճարեք:

Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ
2.Գրանցման հայտ պետք է ներկայացնեք նշելով ամսաթիվը:
Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար
3.Պետք է առաջնորդվել դրամարկղային մեթոդով: