Հագուստի արտադրությամբ զբաղվելու համար

Նարին.

Հարկման ինչ ձևի հայտ ներկայացնել?
Քանի օր առաջ պետ. ռեգիստրում բացել ենք ՍՊԸ, հագուստի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ կազմակերպություն, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու և կարծում եմ դեռևս ակտիվություն չի ցուցաբերելու: Ի՞նչ հարկման ձև ընտրել, արդյո՞ք միկրոձեռնակատիրոջ դիմում տալը ճիշտ է հագուստի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար, և եթե այո, ի՞նչ հայտ, ի՞նչ հաշվետվություն և ինչպիսի՞ ամսական վճարներ է անհրաժեշտ ներկայացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք սկզբնական լինել միկրոյի տակ, պետք է ներկայացնեք աշխատողի գրանցման հայտ / ձեր դեպքում սկզբնական տնօրենի համար/, ներկայացնելու եք նաև ամսական եկամտային հարկի հաշվարկ, և վճարելու եք ամսական 5000 դրամ և սոց վճար, եթե 1974թ հետո ծնված է տնօրենը, ունեք նաև տարեկան շրջանառության հաշվետվություն։

Tigran

Նորաստեղծ կազմակերպությունը, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու, պետռեգիստրում գրանցման օրվանից 20 օրվա ընթացքում ներկայացրեք կամ շրջհարկի կամ միկրոբիզնեսի հայտարարություն: Ամսական վճարներ այս տարի դեռ չեք վճարի եթե ակտիվ չեք գործելու, սակայն միկրոյի դեպքում հունվար ամսին պետք է տարեկան իրացման շրջանառության հաշվետվություն ներկայացնեք, թեկուզ զրոյական: Իսկ դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն որ միկրոյի հայտարարությունը ներկայացնեք, հարկային հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով է:

Նարին

Բիզնեսի տերը, ում կարծում եմ պետք է ներկայացնեմ հենց որպես տնօրեն հատուկ կարգավիճակով ՀՀ անձնագիր ունի (10 տարվա վիզա անձնագրեր են), բայց քաղաքացիություն և այ-դի քարտ չունի, հետևապես էլեկտրոնային ստորագրության խնդիր ևս առաջանում է: Կարո՞ղ է հաշվապահ կամ այլ էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ իր անվան տակ պայմանագիրը ստորագրել (սկզբնական պայմանագիրը, որը taxservice մուտք գործելիս անհրաժեշտ է կնքել):

Tigran

Այո, կարող է էլ. ստորագրություն ունեցող անձին հարկային գրասենյակում լիազորել որ նա կատարի taxservice-ի համար անհրաժեշտ գործողությունները թե որպես լիազոր, թե որպես օգտվող:

Նարին

Ո՞րն է տարեկան իրացման շրջանառության հաշվետվությունը: Կխնդրեմ նշեք հաշվետվության թիվը որպեսզի կարողանամ գտնել և դաշտերը որոնք պետք է 0 լրացվեն գործունեություն չծավալելու դեպքում։

Tigran

Դա հիմա չեք լրացնելու, այլ երբ միկրոյի համակարգով գործելու հայտարարություն կտաք, հունվարի 1-31-ը ժամկետում է ներկայացվում: