Չվճարվող արձակուրդ

Ժաննա.

Հարգելիներս, խնդրում եմ ինձ ասել` կարելի՞ է չվճարվող արձակուրդը տրամադրել /նորմայի մեջ /երկու անգամ/ չի անցնում 60 օրը/: Եվ չվճարվող արձակուրդից միանգամից գնալ ամենամյա արձակուրդ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Այո, կարող եք, երկու դեպքն էլ կարող եք։
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ռիտա

Բարև Ձեզ, կասե՞ք՝ դա որ օրենքով է կարգավորվում: Հանրային պաշտոնի վերաբերալ:

Tigran

60 օր տրամադրել կարելի է, եթե խոսքը մասնավոր հատվածին է վերաբերում, օրենքով անգամ նշված չէ մասերով այն տրամադրելու մասին: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Չվճարվող արձակուրդից միանգամից գնալ ամենամյա արձակուրդ կարելի է, եթե կողմերը համաձայն են:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Հակառակը արեք. սկզբում ձևակերպեք ամենամյա արձակուրդը, հետո արդեն 60 օր չվճարվող արձակուրդը։

Քնարիկ

Իհարկե կարելի է, եթե ամենամյա արձակուրդ հասնում է տվյալ աշխատողին:

Անի

Եթե աշխատակիցն ունի ամենամյա արձակուրդ, ապա պետք է նախ տրամադրել դա, հետո արդեն չվճարվող արձակուրդ։

Անահիտ

Եթե աշխատակիցը դեռևս չի օգտվել ամենամյա արձակուրդից, կարող է միանգամից վերձնել չվճարվող արձակուրդ և եթե այո, կգրեք ո՞ր օրենքով է համակարգվում: