Անաշխատունակության թերթիկ

Անահիտ Հարությունյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ անաշխատունակության թերթիկի հաշվարկի ժամանակ 14 օրվա մեջ շաբաթ, կիրակին վճարվու՞մ է, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Անահիտ։ Հանգստյան օրերը չեն ներառվում անաշխատունակության նպաստի հաշվարկում, եթե վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է, ապա շաբաթ օրը ներառվում է։

Ալլա

Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից։
Գործատուն անաշխատունակության նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:

Լիա

Եթե 5-օրյա է շաբաթ, կիրակին չի հաշվարկվում, եթե 6-օրյա կիրակին։

Tigran

Ոչ, չի վճարվում: