2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ում

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:
2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել:
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ճիշտ կլինի բացեք առանձին ԱՁ և ամեն մեկը գործի իր հարկային դաշտում, որպեսզի հեշտ առանձնացնեք հարկերը և առանձին հաշվառում չտանեք։

Tigran

1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն: Այդ գործունեությունը միկրոբիզնեսի համակարգում գործել չի կարող, օրենքով չի թույլատրվում, պետք է գործեք շրջհարկի կամ ԱԱՀ համակարգում:
2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել: Այո, կարող եք, 2 գործունեությունն էլ իրականացնել, ՀԴՄ պետք է ունենաք: