Ֆրիլանս աշխատանք

Մարիաննա.

Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում:
1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս:
2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ:
3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Կարող եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր:
2. Պետք է գործեք շրջհարկի համակարգում, միկրոբիզնեսի համակարգում գործել չեք կարող, շրջհարկ 5 տոկոս եռամսյակային շրջանառությունից, 5000 շահութահարկ, 5000 սոց. վճար, դրոշմանիշայինը ելնելով տարեկան շրջանառությունից առնվազն 18 000 դրամ: Եթե միայնակ եք ու աշխատող չունեք, շրջհարկի հաշվետվությունը եռամսյակային է: Կարող եք ստանալ նաև ՏՏ ոլորտի հավաստագիր, եթե դիմեք ԲՏԱ նախարարություն:
3. Ոչ, այդ կարգը վերաբերում է միայն վարձու աշխատողներին: