Մանե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս ու արձակուրդ է գնում, ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս ու արձակուրդ է գնում, ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այդ վեց ամսվա համար հասանելիք օրերի քանակով և այդ վեց ամսվա ընթացքում ստացված եկամուտների միջինը օգտագործելով՝ հաշվարկվում է արձակուրդայինը։
6 ամսվա ընդհանուր գումարը / 6-ի: Պատասխանը բաժանեք 21-ի (5-օրյա) կամ 25-ի (6-օրյա) և բազմապատկեք արձակուրդի օրերով:
Կարող եք վճարել հասանելիք արձակուրդի կեսը:
6 ամսվա եկամուտների միջինը կստանաք, կբաժանեք 21-ի և կբազմապատկեք արձակուրդային օրերի քանակով:
Այդ 6 ամսվա միջինից ելնելով՝ հասնում է 10 աշխ. օր արձակուրդ, եթե լրացուցիչ արձակուրդ ևս չի հասնում:
Հաշվարկում եք աշխատած լրիվ ամիսների ընդհանուր գումարը, բաժանում այդ ամիսների թվի վրա, որոշում միջին ամսականը, բաժանում 21-ի՝ 5-օրյայի դեպքում, կամ 25-ի՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա համար, բազմապատկում արձակուրդի օրերի քանակով: