Մարի.
Բարև ձեզ։ Կասեք, եթե աշխատանքից ազատել են, ես հնարավորություն ունե՞մ ստանալ 2 ամսվա համարժեք գումար + վերջնահաշվարկ + այս ամսվա աշխատավարձ։ Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարի.
Բարև ձեզ։ Կասեք, եթե աշխատանքից ազատել են, ես հնարավորություն ունե՞մ ստանալ 2 ամսվա համարժեք գումար + վերջնահաշվարկ + այս ամսվա աշխատավարձ։ Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, որը իր մեջ ներառում է տվյալ ամսվա հասանելիք աշխատավարձը , չօգտագործված հասանելիք արձակուրդային գումարը, և նաև, նայած որ հոդվածով եք ազատվում, կարող եք ստանալ նաև արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։
Բանավոր ներկայացրել են, որ կրճատում են։ Բայց ինչքանով որ տեղյակ եմ՝ ազատելուց 2 ամիս առաջ պետք է գրավոր ներկայացնեին։ Կասե՞ք՝ հնարավո՞ր է արդյոք այդ 2 ամսվա աշխատավարձը ստանալ, թե՞ այդպիսի օրենք չկա։ Շնորհակալություն:
Կարող եք պահանջել տույժեր չծանուցելու համար։
ԱՕ Հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 111-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը:
Շնորհակալ եմ շատ:
Իսկ ի՞նչ հիմքով են ազատել, ամեն դեպքում վերջնահաշվարկ + այս ամսվա աշխատավարձ գումարը կա, իսկ արձակման նպաստ ստանալը բոլոր դեպքերի համար նախատեսված չէ:
Կրճատում:
Պետք է նախապես ծանուցեին, Ալլան գրել է: Հաստիքների կրճատման դեպքում. աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:
Անչափ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, Մարի։ Եթե «2 ամսվա համարժեք գումար» ասելով՝ նկատի ունեք, որ ազատել են առանց 2 ամիս առաջ ծանուցելու և պետք է 2 ամսվա վճար տան, ապա ըստ օրենքի ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: Բայց սա կիրառվում է այն դեպքում, եթե ազատումը պահանջում է ծանուցում, որոշ դեպքերում գործատուն կարող է լուծել պայմանագիրը առանց ծանուցման։ Իսկ ընդհանրապես պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ կատարվում է վերջնահաշվարկ՝ չօգտագործված արձակուրդի օրերի հատուցում և վերջին վճարվելիք աշխատավարձի վճարում։
Շնորհակալ եմ անչափ: