Ամալյա.
Օղու արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀԴՄ-ով վաճառելու դեպքում պարտադի՞ր է գրվի ապրանքի լիտրը և անունը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ամալյա.
Օղու արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ն ՀԴՄ-ով վաճառելու դեպքում պարտադի՞ր է գրվի ապրանքի լիտրը և անունը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀԴՄ կտրոնի վրա տպագրվում են՝
1) ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը.
ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից: