Անչափահասի գրանցում

Ամալյա.

Ինչպե՞ս գրանցել անչափահաս աշխատողին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 89.Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը
1. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.
5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին.

Tigran

Աշխատող գրանցելու դեպքում, եթե անչափահաս է, առնվազն պետք է 1) անձը հաստատող փաստաթուղթ.2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին: Գրանցվել կարող են տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում`: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի: Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:Պետք է վճարվեն ժամավճարով. քանի որ Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է` 4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ:: Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:

Ռուզաննա

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք տրամադրել մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացուն աշխատանքի ընդունելու դեպքում ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնագրի ձև։