Օղու արտադրություն

Վարդուհի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Սկսնակ հաշվապահ եմ և զբաղվելու եմ օղու արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի հաշվապահությամբ։ Խնդրում եմ ասել, թե՞ ինչ ծրագրեր են անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հայկական ծրագրեր կամ 1C

Tigran

Իսկ գործունեության ծանուցումը ստացե՞լ է ԱՁ-ն, որ սկսի գործել:

Վարդուհի

ԱՁ-ն գործող է և միկրո։ Հաշվետվությունները ներկայացնելու համար ի՞նչ համակարգերից եմ օգտվելու։

Tigran

Իմ գրածը հաշվետվություններին չի վերաբերում, այլ կոնկրետ օղու արտադրությամբ զբաղվելու մասին կոնկրետ գերատեսչությանը ծանուցելուն ու հրաման ստանալուն, եթե դա չունենաք ու արտադրեք դա կհամարվի ապօրինի գործունեություն: Օղու ստացման տեսակը ու սպիրտայնությունը կարևոր են, նաև այդտեղ ակցիզային հարկի ու դրոշմավորման հարցեր կարող են լինել: Հարկային հաշվետվությունները ներկայացնելու մասին Ալլան գրել է:

Վարդուհի

Հարգելի Տիգրան, իհարկե ունի թույլտվությունները ու լիցենզիան։ Ակցիզ և դրոշմանիշ վճարում է։

Nerses

Աշխատեք ՀԾ-ով:

Ալլա

Հաշվետվությունները պետք է ներկայացնեք այս կայքում, բայց մինչև ներկայացնելը պետք է գրանցվեք, ստորագրություն հաստատեք։

Վարդուհի

Շնորհակալ եմ շատ։