Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը

Դիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Բարև ձեզ.
Եթե հիմնական աշխատողն արդեն վերադարձել է, ապա ժամանակավոր աշխատողի պայմանագիրը այդ օրվա դրությամբ համարվում է ավարտված , հետևաբար աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները չեն գործում: Համաձայն ՀՀ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման ՝
,,Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին հղիության և ծննդաբերության նպաստ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից` մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածի համար,,:

Ալլա

Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):
Երբ որ լուծարվել էր ստորաբաժանումը , պետք է այդ աշխատողին ազատեիք։

Tigran

Ստորաբաժանման լուծարման դեպքումպետք է տեղյակ պահեիք ու ազատեիք, հիմա կարող է սոցապ կենտրոնից ձևակերպել չաշխատողի մայրության նպաստ: