Բյուլետենի հաշվարկ

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք օգնել բյուլետենի հաշվարկի հարցում. աշխատողը 06.07.2021-16.07.2021թթ. եղել է բյուլետենում, եթե դժվար չէ, խնդրեմ, հաշվարկի ձևը կուղարկե՞ք, ինչպե՞ս հաշվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր ներկայացրած տվյալները թերի են, խնդրում եմ, օգտվեք հետևյալ օրենքից՝
2010 թվականի հոկտեմբերի 27-ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը։

Էմիլի

Այո, բայց ես չգիտեմ՝ ոնց հաշվել, քանի՞ տոկոսն են վարձատրվում, տվյալ աշխատողի կեղտոտ աշխատավարձը 94 000 դրամ է:

Tigran

Ըստ վերը նշված օրենքի հոդվածի, երբ կհաշվեք միջին ամսական աշխատավարձը (եկամուտը), դրանից ելնելով էլ արդեն կկարողանաք հաշվել:

Անահիտ

Հաշվարկը կգրեմ 5-օրյա աշխ. շաբաթվա համար.
94000/21*9=40286, եթե աշխատած օրեր ունի, դա էլ կգումարեք և կհաշվեք 22 % եկամտային հարկ, սոց.-ը և դրոշմանիշայինը՝ միայն աշխատավարձից:
9-ը օրերից 5-ը պետք է վճարի գործատուն՝ 22 381, 4 օրը՝ 17 905 պետ. բյուջեի միջոցներից:

Անահիտ

Կներեք, միջին աշխատավարձի 80 %-ից պետք է հաշվարկել, այսինքն՝ 94000*80%=75200դրամից, մնացածը՝ ոնց գրված է վերևում:

Էմիլի

Անահիտ ջան, եթե կարելի է, հեռախոսահամար կթողնե՞ք։

Մարիաննա

Բարև Ձեզ, Էմիլի։ Վերցնում եք պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում նրա ստացած բոլոր տեսակի վճարները (կեղտոտ գումարների մասին է խոսքը)՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, պարգևավճար (1/12 չափով)։ Եթե 12 ամիսները չեն ձևավորվում, վերցնում եք նաև այլ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածում (այդ 12 ամսվա ընթացքում) նրա ստացած եկամուտը, եթե այդ գործատուի հետ այժմ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ։ Ստացված հանրագումարը բաժանում եք 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար։ Այնուհետև վերցնում եք այդ գումարի 80%-ը, բաժանում 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, դա էլ բազմապատկում եք անաշխատունակության օրերի թվով (հանգստյան օրերը հանած)։ Բայց ի տարբերություն առաջվան՝ այժմ վճարվում են բոլոր օրերը՝ 1-5 օրերը գործատուի միջոցների հաշվին, մնացածը՝ բյուջեի։ Այնուհետև հանում եք 22 % եկամտային հարկը և ստանում վճարման ենթակա գումարը։

Էմիլի

Շնորհակալ եմ, այդպես արդեն հաշվարկել եմ, և ստացված գումարը՝ 5 օրը գործատուն, 4 օրը պետ․ բյուջեի հաշվին, հիմա խնդրում եմ, կասե՞ք փոխանցումը՝ ինչպե՞ս անեմ այն գումարը, ինչ ստացել եմ կեղտոտ պահումներ անեմ՝ եկամտային հարկ ու սոց․ վճար, դրոշմանիշային վճար, այնուհետև մաքուր գումարը իրեն փոխանցե՞մ, թե՞ բյուլետենի գումարից պահումներ չի արվում։

Մարիաննա

Անաշխատունակության նպաստից պահվում է միայն եկամտային հարկ: