Աննա.
Բարև ձեզ: Որքա՞ն ժամանակ կարող է գործատուն հրամանով չազատել բացակայող աշխատակցին։ Կա՞ արդյոք սահմանափակող ժամկետ, թե՞ կարելի է անորոշ ժամկետով աշխատատեղը պահպանել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև ձեզ: Որքա՞ն ժամանակ կարող է գործատուն հրամանով չազատել բացակայող աշխատակցին։ Կա՞ արդյոք սահմանափակող ժամկետ, թե՞ կարելի է անորոշ ժամկետով աշխատատեղը պահպանել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ թե կա սահմանափակող ժամկետ, այլ կոնկրետ հիմքեր, օրինակ՝
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում:
Խոսքս սահմանափակող ժամկետի մասին էր, այսինքն՝ տեսականորեն հնարավո՞ր է, որ գործատուն ամիսներով կամ տարիներով չանդրադառնա բացակայող աշխատակցին հրամանով ազատելուն, և դա օրենքի տեսանկյունից խնդիր չառաջացնի։ Շնորհակալություն։
Օրենքի տեսանկյունից կարող է խնդիր առաջացնի, հանգամանքներից է նաև կախված։
Շնորհակալություն։
Անհարգելի պատճառով մեկ ամբողջ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն կարող է աշխատողին աշխատանքից ազատել: Աշխատատեղի պահպանման դեպքում կարող է չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնել (տարեկան 60 օր):
Ավելացնեմ Տիգրանի գրածին, որ Աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն տվյալ դեպքում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու:
Եթե անհարկի բացակայություն է, գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին:
Ուսումնասիրեք ԱՕ 113-րդ հոդվածը։
Եթե անհարգելի բացակայություն է՝ կարող է ազատել առանց զիջումների, բայց նախ պարզեք բացակայության հիմեքերը։
Այո, կարող է խնդիր առաջացնել, եթե ամիսներով չազատեք և եկամտային հարկով անընդհատ 0 ցույց տաք, ծանուցում կստանաք, որ այդ մարդու համար չի հաշվարկվել աշխատավարձ, և չեն վճարվել հարկերը, դա պարունակում է ռիսկեր։ Պետք է պատասխան նամակ գրեք՝ բացատրելով պատճառը։ Հետո կարող եք հայտնվել ռիսկայինների ցուցակում։
Շնորհակալություն։