Բարև ձեզ։ Արդյո՞ք փորձաշրջան անցնող աշխատողին պե՞տք է գրանցենք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև ձեզ։ Արդյո՞ք փորձաշրջան անցնող աշխատողին պե՞տք է գրանցենք:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, անպայման, և պետք է կնքեք աշխտանքային պայմանագիր իր բոլոր կետերով:
Այո:
ԱՕ Հոդված 84,Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային պայմանագրի բովանդակությունը
1. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են`
10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.
Հոդված 91.Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս
1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:
Այո, օրնեքի բոլոր կետերով ընդունում եք աշխատանքի:
Փորձաշրջանի ժամանակահատվածը նույնպես գրանցելու և ձևակերպելու ենթակա է։Պայմանագիր կնքեք և հրամանագրեք։