Վերջնահաշվարկ

Լիաննա.

ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպության աշխատակիցը աշխատել է կազմակերպությունում 05.04.2018-06.04.2021թթ., կարելի է ասել 3 տարի (5-օրյա աշխատանքային գրաֆիկով)։ Այդ ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել։ 05.04.2018թ.-ից մինչև 31.08.2019թ. աշխատել է 190 000 դրամ աշխատավարձով, իսկ 01.09.2019թ.-ից մինչև 06.04.2021-ը 250 000 դրամ աշխատավարձով։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի վերջնահաշվարկը՝ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները (սոց. վճար, դրոշմանիշային վճար, կուտակային կենսաթոշակայինի բաղադրիչի գումար և այլն):

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դուք պետք է ստանայիք կա՛մ չգնացած այդ տարիների արձակուրդների գումարը, կա՛մ ազատվեիք այդ արձակուրդների գնալուց հետո: Դրան գումարած ապրիլի մի քանի օրերի գումարը: Վերջնահաշվարկի համար պետք է վերցնել 2021-ի մարտից սկսած հաշվարկային 12 ամիսներինը: ՏՏ ոլորտի հավաստագրով սուբյեկտի աշխատողից պահվող եկամտային հարկի չափը 10 տոկոս է, մյուս պահումները այնքան, որքան որ սահմանված են:

Լիաննա

Հարգելի Տիգրան, կխնդրեի օգնել։ Որքան հասկանում եմ սխալ է հաշվարկվել վերջնահաշվարկը։ Ներկայացված տվյալներով հաշվարկել են 416 667 դրամ արձակուրդային և հարկերը հանած ներկայացրել 304 917 դրամ վերջնահաշվարկ։ Ընդ որում եկամտահարկը նշել են 91 667 դրամ։

Լիաննա

Հարգելի Տիգրան, կխնդրեմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշվարկի գումարը։ Ներկայացված տվյալներով, անհասկանալիորեն, հաշվարկել են 416 667 դրամ արձակուրդային և հարկերը հանած ներկայացրել 304 917 դրամ վերջնահաշվարկ (416 667 արձակուրդ. – – 14 583 սոցապ – 91 667 եկամտահարկ – 5 500 դրոմշանիշ.= 304 917 դրամ)։ Ընդ որում, եկամտահարկը հաշվարկել են 91 667 դրամ, չնայած ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպություն է։ Ըստ իմ հաշվարկի, վերջին 12 ամսվա ընթացքում ստանալով 250 000, կստացվի միջին աշխատավարձ 250 000 դրամ, արձակուրդայինը կկազմի 250 000/21 x 60օր=714 285 դրամ` առանց հարկերը հանելու։ Եկամտահարկը կկազմի 71 429 դրամ, սոց. վճ. (3,5%) 25 000 դրամ, դրոշմանիշայինը` 8500 դրամ (կամ 5 500 դրամ, կխնդրեմ ճշտել)։ Կստացվի 714285-71429-25000-8500=609356 դրամ վերջնահաշվարկ:

Մարիաննա

Բարև Ձեզ: ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպության աշխատակցի համար վճարվում է 10 % եկամտային հարկ, սոց. վճարը 3.5 % (500 000-ից բարձրի դեպքում՝ ըստ սանդղակի) ու դրոշմանիշային վճարը՝ կրկին ըստ սանդղակի: Աշխատակիցը կուտակել է 60 օր արձակուրդ: Տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները չեն ազդում հիմա հաշվարկվող վերջնահաշվարկի վրա, քանի որ այժմ առաջնորդվում ենք ներկա պահին գործող հարկերի դրույքաչափերով: Հաշվարկեք միջին ամսական աշխատավարձը, միջին օրականը և բազմապատկեք կուտակված արձակուրդի օրերով:

Լիաննա

Աշխատակցի համար այս տվյալներով հաշվարկել են 416 667 դրամ արձակուրդային և հարկերը հանած ներկայացրել 304 917 դրամ վերջնահաշվարկ։ Ընդ որում եկամտահարկը նշել են 91 667 դրամ։ Արդյոք ճի՞շտ է հաշվարկված:

Tigran

Եկամտայինը հաշվարկվել է 22 տոկոսով՝ 91667/416667, այսինքն` կազմակերպությունը չունի ՏՏ ոլորտի հավաստագիր ու չի օգտվում օրենքով տրված հնարավորությունից:

Լիաննա

Հաշվապահներ ջան, սոցապ. վճարը 714 285 դրամի դեպքում կազմում է ըստ սանդղակի 10%-32 500, այսինքն’ 71429-32500=38929, սակայն ըստ օրենքի այն չպետք է ավել լինի 32 500 դրամից։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ վերջնահաշվարկը կկազմի 714 285 արձակուրդային – 71 429 եկամտահարկ – 32 500 սոցապ. վճար – 8 500 դրոշմանիշային = 61 856 դրամ։ Ճի՞շտ է հաշվարկը: Հիշեցնեմ, հաշվարկված է ՏՏ ոլորտում հավաստագրված կազմակերպության աշխատակցի 60 օր չօտգագործված արձակուրդի դիմաց վերջնահաշվարկ, որի աշխատավարձը վերջին 12 ամիսներին եղել է անփոփոխ 250 000 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով։

Tigran

Եթե վերջին 12 ամիսներին պարգևատրում ստացել եք դա ևս մասնակցում է միջինի հաշվարկին 1/12-րդ չափերով: Եթե ընդունենք, որ ձեր միջինը 250 000 է, ապա այո, եկամտային հարկը կկազմի 71 429 դրամ, սոց. վճարը 25 000 դրոշմանիշայինը 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում 8 500: Գնացեք և ճշտեք հաշվարկը ու այս մասին փաստարկեք ՀՕ հոդված 445 5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը, բացառությամբ այդ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մարիաննա

Հարգելի Լիանա, Ձեզ համար հաշվարկվել է 35 օրվա չօգտագործված արձակուրդի հատուցում, միջինը վերցվել է 250 000 դրամը՝ 250000/21*35=416667: Եկամտային հարկը՝ 22 %, սոց. վճարը՝ 3.5 %, դրոշմանիշը՝ 5 500 դրամ, հաշվարկը ճիշտ են կատարել, պարզապես կուտակված արձակուրդի օրերն են քիչ հաշվել, իսկ եկամտայինը՝ 22 %, ուրեմն հավաստագրված կազմակերպություն չէ։