Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հարգելի հաշվապահներ, ոչ լրիվ աշխատաժամանակը օրենքը սահմանում է 36 և 24 ժամ շաբաթական, որը երբ կարող ենք գրանցել աշխատողի համար, և եթե գրանցել ենք 20 ժամ, սխա՞լ է, եթե այո, ինչպե՞ս փոխեմ հայտը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տեսեք՝ այսպես է օրենքը, համապատասխանեցրեք այս դրույթներին.
1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ.
2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա.
3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով.
4) հաշմանդամի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա.
5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:
2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
3. Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

Knarik Hokhanyan

Քանի ժամ ուզում եք գրանցեք և վճարեք ժամավճարով, որը սահմանված է օրենքով: Եթե գրանցել եք 20 ժամ շաբաթական, սխալ չէ, դա ձեր կարգավորման հարցն է:
Իսկ հայտը կարող եք փոխել, մտեք գրանցման հայտի մեջ, խմբագրեք և հանձնեք:

Ալլա

Դուք պետք է գրանցեք ռեալ աշխատաժամանակը, սխալ չեք արել։

Մարիաննա

Դուք կարող եք նաև 15, 10, նույնիսկ 5 ժամ գրանցել, կարևորը համապատասխան վճարեք, որ աշխատած ժամերը շատ չլինեն, իսկ վճարումը քիչ։ Գրանցման հայտը միշտ էլ կարող եք փոփոխել։

Լիլիթ

Օրը մեկ ժամ էլ կարող եք գրանցել, մինիմալ ժամավճարից ոչ ցածր վարձատրելով: